Պատանեկան ԵԱ. ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ

23.06.2019, 13:59
Պատանեկան ԵԱ. ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ:
Պատանեկան ԵԱ. ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը (48 կգ) դարձել է Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Ռուս (10:0), բելառուս (10:0) և ադրբեջանցի (3:2) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 6:7 հաշվով պարտվել է մակեդոնացի Բեսիր Ալիլիին:

Հայկ Աբրահամյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6:8 հաշվով պարտվել է ադրբեջանցի մրցակցի:

Հունիսի 22-ին պայքարի մեջ մտած Գենիկ Ասատրյանը (60 կգ) և Լյովա Գևորգյանը (92 կգ) նվաճել են եզրափակիչի ուղեգիր:

Հունիսի 23-ին Գենիկ Ասատրյանը ոսկե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովի հետ, իսկ Լյովա Գևորգյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Իսլամ Կարտոեւը:

Մենուա Յարիբեկյանը (71 կգ) հունիսի 23-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ և հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 10 ըմբիշով:–0–