Մնում եմ «Բարսելոնայում». Մեսսի

04.09.2020, 21:14
«Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ իր ապագայի մասին
Մնում եմ «Բարսելոնայում». Մեսսի
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ իր ապագայի մասին, հաղորդում է sports.ru–ն։

Արգենտինացին հայտարարել է, որ շարունակելու է հանդես գալ կատալոնական ակումբի կազմում։

«Երջանիկ չէի և ուզում էի հեռանալ։ Ինձ թույլ չտվեցին, այդ պատճառով մնում եմ ակումբում` դատավարություն չսկսելու համար։ Ակումբի ղեկավարությունը, Բարտոմեուի գլխավորությամբ, աղետ է», – ասել է Մեսսին։

Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ Մեսսին մտադիր է հեռանալ «Բարսայից» և ուզում է անցնել «Մանչեսթեր Սիթի»։

Սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը հանդես եկավ կոշտ դիրքորոշմամբ և հրաժարվեց բաց թողնել ֆուտբոլիստին ոչ պակաս, քան 700 մլն եվրոյով։

Ավելի ուշ տեղեկատվություն հայտնվեց, որ Լիոնել Մեսսիի հոր` Խորխե Մեսսիի և Ժոզեպ Բարտոմեուի հանդիպումից հետո ֆուտբոլիստը մտափոխվել է և որոշել է մնալ «Բարսելոնայում»։–0–