Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել

06.09.2020, 19:47
Լիոնել Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել
Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/.Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել իր սեփական բնակարանում: Այս մասին տեղեկացնում է armsport–ը`հղում անելով Sport.es-ին:

Նշվում է, որ արգենտինացին կկարողանա մասնակցել վաղը կայանալիք մարզմանը, եթե նրա թեստի արդյունքները բացասական լինեն: Մեսսին բաց էր թողել սեպտեմբերի 5-ին նշանակված մարզումը:

Հիշեցնենք, որ Լեոն որոշում կայացրեց ևս մեկ մրցաշրջան անցկացնել կատալոնական ակումբում:

Հավելենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Բարսելոնայից»:–0–