Մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի 26-ամյա խաղացող Փիեռ Ղուկասը (ՖՈՏՈ)

26.06.2020, 10:50
Մահացել է «Արագած»  բասկետբոլային ակումբի 26-ամյա խաղացող Փիեռ Ղուկասը. ՖՈՏՈ
Մահացել է «Արագած»  բասկետբոլային ակումբի 26-ամյա խաղացող Փիեռ Ղուկասը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 26 տարեկանում մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի խաղացող Փիեռ Ղուկասը։

Այս մասին նշվում է ակումբի Facebook–յան էջում։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, խաղացողը մահացել է Հունիսի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Կայքի հաղորդմամբ, հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում: Վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել էր։–0–