ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Բարսելոնան» դեմ չէ, որ Լիոնել Մեսսիին տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է
armsport–ը` հղում անելով The Mirror-ին:
Загружается новость ... "Лево"
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները պատրաստ են բաժանվել արգենտինացուց 280 միլիոն եվրոյի դիմաց:
Կատալոնացիները պատրաստ են նաև դիտարկել 33-ամյա ֆուտբոլիստին «Սիթիի» խաղացողների հետ փոխանակելու տարբերակը՝ հավելավճարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «քաղաքաբնակները» պատրաստ են գործարքի մեջ ներառել պաշտպան Էրիկ Գարսիային, կիսապաշտպան Բերնարդո Սիլվային և հարձակվող Գաբրիել Ժեզուսին:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Մեսսին տեղեկացրել էր «Բարսելոնայի» ղեկավարությանը ակումբից հեռանալու մտադրության մասին: Հարձակվողին, բացի «Մանչեսթեր Սիթիից», հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը», «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն:
Մեսսին Բարսելոնայի սան է, ով թիմում խաղում է 2004 թվականից: Արգենտինացի հարձակվողը «Ոսկե գնդակի» վեցակի մրցանակակիր է:–0–