Հայտնի է 26-ամյա բռնցքամարտիկ Արեստ Սահակյանի մահվան պատճառը

10.01.2022, 22:07
Հայտնի է 26-ամյա բռնցքամարտիկ Արեստ Սահակյանի մահվան պատճառը
Հայտնի է 26-ամյա բռնցքամարտիկ Արեստ Սահակյանի մահվան պատճառը
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Տոլյատիում բռնցքամարտի մրցաշարի կազմակերպիչները նշել են ռուսաստանաբնակ հայ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանի մահվան պատճառը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Կազմակերպիչները հայտարարել են, որ մարզիկը մահացել է նախորդ վնասվածքի հետևանքով: Նրանք նշել են, որ Սահակյանին ռինգում ցուցաբերել են պատշաճ բուժօգնություն: Դրանից հետո նա հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք: Ընկերությունից ցավակցություն են հայտնել բռնցքամարտիկի հարազատներին և մտերիմներին:

Սահակյանը մահացել է հունվարի 8-ին: Մահից 11 օր առաջ նա նոկաուտով պարտվել է Տոլյատիում անցկացված մրցաշարի ժամանակ՝ ստանալով հարված գլխին: Հիվանդանոցում Արեստը վիրահատվել է, ինչից հետո նրա մոտ ախտորոշվել է ուղեղի այտուց: Սահակյանը 10 օր եղել է կոմայի մեջ՝ այդպես էլ չգալով գիտակցության:

Արեստ Սահակյանը 26 տարեկան էր: Նա զբաղվում էր բռնցքամարտով, ինչպես նաև խառը մենամարտերով:-0-