Հայաստանի շախմատի հավաքականը՝ օլիմպիական փոխչեմպիոն
09.08.2022,
13:34
Հայաստանի շախմատի հավաքականը՝ օլիմպիական փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Հնդկաստանում ընթացող Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 11-րդ տուրում մրցել է Իսպանիայի հավաքականի հետ և 2.5:1,5 հաշվով հաղթանակ տարել, հաղորդում է armsport–ը:
Վերջնարդյունքում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ 19 միավորով: Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին, որն այս տուրում հաղթել է Նիդերլանդներին և նույնքան՝ 19 միավորով հռչակվել չեմպիոն:–0–