Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
12.07.2023,
13:12
Հանդիպումը տեղի կունենա այսօր

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 12-ին Շվեդիայի Գյոտենբորգ քաղաքի «Հիսինգեն Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի Հեկեն (Շվեդիա) – Նյու Սեյնթս (Ուելս) առաջին հանդիպումը:
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը: Հանդիպման չորորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:–0–