Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

17.04.2023, 22:04
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ։

Ավելի վաղ Սահակյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 145 կգ-ոց ծանրաձողը:

Սահակյանը ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։-0-