«Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ». Մխիթարյանը ծանր մարզումներ է անցկացնում (ՖՈՏՈ)
26.11.2019,
11:29
«Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ». Մխիթարյանը ծանր մարզումներ է անցկացնում. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Facebook–յան իր էջում:
Загружается новость ... "Лево"
«Ծանր մարզումներ եմ անցկացնում: Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկար մարզումից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը վերականգնվել է աճուկի մկանային վնասվածքից հետո և վերսկսել է մարզումներն իտալական «Ռոմայի» ընդհանուր խմբում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։–0–