Վերջապես. Հենրիխ Մխիթարյանը համալրեց «Արսենալի» կազմը

17.01.2018, 22:16
«Արսենալը» համաձայնեցրեց պայմանները Հենրիխ Մխիթարյանի հետ։
Վերջապես. Հենրիխ Մխիթարյանը համալրեց «Արսենալի» կազմը
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի «Արսենալը» համաձայնեցրեց պայմանները ՄՅՈւ–ի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։

Ինչպես նշվում է  Transfer News–ի Twitter–յան էջում, Մխիթարյանը «Արսենալում» կստանա շաբաթական 130.000 ֆունտ ստեռլինգ, ինչպես նաև բոնուսներ։ Այսպիսով, Մխիթարյանը դարձավ «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Պայմանագիրը կնքվել է 4 տարի ժամկետով։

Ավելի վաղ Calciomercato իտալական մարզական կայքի թղթակից Մատեո Պեդրոսը հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան դանդաղեցնում է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև գործարքի ընթացքը, որի համաձայն ՄՅՈւ–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Արսենալ», իսկ «զինագործների» հարձակվող Ալեքսիս Սանչեսը համալրում է «կարմիր սատանաների» շարքերը:

«Նա պնդում է, որ Մխիթարյանը պետք է Ալեքսի չափ աշխատավարձ ստանա։ Սանչեսն արդեն համաձայնացրել է պայմանները ՄՅՈւ–ի հետ, բայց սպասում է Ռայոլայի գործարքի ավարտին», – գրել էր Պեդրոսին` նշելով, որ դրա համար համբերություն է հարկավոր։–0–