Հայաստանը ներկայացնող մարզիկը Բելառուսում արժանացել է բրոնզե մեդալի

22.02.2016, 15:34
«Բելառուսի բաց առաջնությունում» Հայաստանը ներկայացնող Էռնեստ Հայրապետյանը մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի, հայտնեցին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Հայաստանը ներկայացնող մարզիկը Բելառուսում արժանացել է  բրոնզե մեդալի
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բելառուսի բաց առաջնությունում» Հայաստանը ներկայացնող Էռնեստ Հայրապետյանը մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի, հայտնեցին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Մինսկում ավարտվել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 20-րդ միջազգային՝ «Բելառուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին վարկանիշային մրցաշարն էր սամբիստների համար:

Հիշեցնենք, որ ստեփանակերտցի մարզիկը 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:-0-