441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

Համաշխարհային մակարդակ. երկրպագուների արձագանքը Մխիթարյանի խաղին

21:02
25 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հիացած էին Հենրիխ Մխիթարյանի գործողություններով Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ «Ֆեյենորդի» հետ խաղում, գրում է armsport–ը։

Ներկայացնում ենք օգտատերերի որոշ գրառումները Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին։

@JoseZeJoker

«Երբ հասկանում ես, որ երկու ամիս Լինգարդին նախընտրել ես Մխիթարյանին»:

Մոուրինյու. Մխիթարյանն այժմ պետք է այս խաղը ցուցադրի Պրեմիեր լիգայում>>

@paddypower

«Չեմ կարող համբերել Twitter-ի պայթյունին, երբ հաջորդ խաղում Մխիթարյանը դուրս մնա կազմից Ֆելաինիի համար»:

Մոուրինյու. Մխիթարյանը շատ լավ է խաղացել>>

@samuelluckhurst

«Մխիթարյանը ջանք չի խնայել «Մանչեսթեր Յունայթեդի» համար այս մրցաշրջանում, սակայն ոչ ոք այդ կազմում չի կարող նման ձևով շրջանցել մրցակցին: Մրցակիցը միանշանակ խախտում է կանոնները»:

@registability

«Մանչեսթեր Յունայթեդի» ծանրակշիռ խաղ: Հարձակողական ֆուտբոլիստները վայելում են Մխիթարյանի հետ համագործակցությունը: Նրանց ավելի բարձր մակարդակի հասցրեց»:

@JadeStamate

«Հանցագործություն է, թե որքան միավոր ենք կորցրել Պրեմիեր լիգայում նրա չխաղալու պատճառով»:

@samuelluckhurst

«Հնարավոր է չափազանց ռիսկային է, սակայն Մատան և Մխիթարյանը նույն եզրում ուժեղացնում են հարձակման գիծը»:

@JamesSavundra

«Մոռացեք մրցակցին, Մխիթարյանն այնքան տպավորիչ էր»:

@NCrosby7

«Մխիթարյանն ավելին արեց, քան պահանջվում էր: Նրան պակասում էր միայն գոլը: Համաշխարհային մակարդակ»:

Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընդամենը երկրորդ հայտնվելը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում «Ֆեյենորդի» դեմ խաղում նրան բերեց հանդիպման լավագույն խաղացողի կոչում։ Հայ կիսապաշտպանի օգտին քվեարկել է ակումբի երկրպագուների 71 տոկոսը, և Մխիթարյանը վստահ առաջ է անցել մյուս թեկնածուներ Ուեյն Ռունիից և Խուան Մաթայից «Յունայթեդի» պաշտոնական թվիթերում անցկացված քվեարկությունում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը