Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը` սահմանելով համաշխարհային ռեկորդ

03.04.2016, 09:57
Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանը նվաճել է Աշխարհի առաջնության ոսկե մեդալը:
Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը` սահմանելով համաշխարհային ռեկորդ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանը նվաճել է Աշխարհի առաջնության ոսկե մեդալը` սահմանելով համաշխարհային ռեկորդ ազատ ծրագրում վաստակած միավորների հանրագումարով։

Բաբասյանը, ով կարճ ծրագրից հետո երրորդն էր (73,76 միավոր), ազատ ծրագրի արդյունքում (150,10) զբաղեցրել է առաջին տեղը` ընդհանուր առմամբ վաստակելով 223,86 միավոր։ «Արծաթը» նվաճել է ամերիկուհի Էշլի Վագները (215,39), բրոնզե մեդալակիր է դարձել Աննա Պոգորիլայան (213,69), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։–0–