Աթլետ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում անցկացված Աթլետիկայի առաջնությունում
19.02.2018,
13:39
Ստամբուլում անցկացվեց աթլետիկայի Բալկանյան երկրների մեծահասակների ձմեռային 23-րդ առաջնությունը:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Ստամբուլում անցկացվեց աթլետիկայի Բալկանյան երկրների մեծահասակների ձմեռային 23-րդ առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի հավաքականի 11 մարզիկ, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«Եռացատկորդ Լևոն Աղասյանը 16 մ 35 սմ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց՝ գերազանցելով Բուլղարիայի ներկայացուցիչներին: 23-ամյա կապանցին ընթացիկ մրցաշրջանում հասցրել է հաղթել նաևՂազախստանում կայացած միջազգային մրցաշարում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Հաղորդվում է նաև, որ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում դարձել է բրոնզե մեդալակիր:-0-