Մովսիսյանին այլևս չեն հրավիրի Հայաստանի ֆուտբոլի հավաքական

25.01.2016, 18:33
Մոսկվայի «Սպարտակից» «Ռեալ Սոլթ Լեյք» անցած հարձակվող Յուրա Մովսիսյանին այլևս չեն հրավիրի Հայաստանի հավաքական:
Մովսիսյանին այլևս չեն հրավիրի Հայաստանի ֆուտբոլի հավաքական

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակից» «Ռեալ Սոլթ Լեյք» անցած հարձակվող Յուրա Մովսիսյանին այլևս չեն հրավիրի Հայաստանի հավաքական, գրում է armfootball.com–ը։

Ըստ աղբյուրի, նման հրահանգ է տվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ ղեկավարն իր որոշումը բացատրել է նրանով, որ 28–ամյա հարձակվողը վատ մարզավիճակում է և արդեն երկար ժամանակ լավ խաղ չի ցուցադրում։

Բացի այդ, ԶԼՄ–ները նշում են, որ Մովսիսյանի փոխադրումն ԱՄՆ–ից Հայաստան ՀՖՖ–ի համար ծախսատար է։

Նմանատիպ պատճառով էլ  ուրուգվայական «Ֆենիքսի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանն այլև չի խաղում ազգային հավաքականի կազմում։ -0-