Լիլիթ Մկրտչյանը 2-րդն է Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող Շախմատի մրցաշարում

03.03.2016, 13:28
Չինաստանի Հուան Ցյան քաղաքում այսօր ավարտվեց Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակներում անցկացվող շախմատի մրցաշարը:
Լիլիթ Մկրտչյանը 2-րդն է Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող Շախմատի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Չինաստանի Հուան Ցյան քաղաքում այսօր ավարտվեց Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակներում անցկացվող շախմատի մրցաշարը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը, արագ և կայծակնային մրցաշարերից հետո գրոսմայստերները մրցեցին բասկյան մրցաձևում: Կանանց մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը հավաքած 5 միավորով 2-րդ տեղում է։

5 տուրերից հետո շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, հավաքելով 4,5 միավոր, զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ 3,5 միավորով 14-րդ տեղում է:–0–