ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի դեկտեմբերի 4–ին Լոնդոնում մեկնարկող London Chess Classic շախմատի միջազգային մրցաշարին, հաղորդում է chesspro.ru–ն։
Մրցաշարը կտևի մինչև դեկտեմբերի 13–ը և կանցկացվի շրջանակային համակարգով։ Մրցաշարին կմասնակցեն ինը գրոսմայստերներ` Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Խիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վիշի Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ֆաբիանո Քարուանան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ), Մաքսիմ Վաշիե–Լագրավը (Ֆրանսիա), Մայքլ Ադամսը (Անգլիա)։
Առաջին տուրում Արնյանը սև խաղաքարերով ուժերը կչափի Քարուանայի հետ։ Մեկնարկային տուրի զույգերն են` Տոպալով–Գիրի, Գրիշչուկ–Նակամուրա, Վաշիե–Լագրավ–Կառլսեն, Անանդ–Ադամս։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջերս Ռեյկյավիկում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր։–0–