Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ թեստերը դրական արդյունք են տվել. նա կարող է զրկվել օլիմպիական «բրոնզից»

22.11.2016, 22:45
Միջազգային Օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին դոպինգ թեստերի դրական արդյունք ստացած մարզիկների վերահետազոտված ցանկը:
Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ թեստերը դրական արդյունք են տվել. նա կարող է զրկվել օլիմպիական «բրոնզից»
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային Օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հրապարակել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին դոպինգ թեստերի դրական արդյունք ստացած մարզիկների վերահետազոտված ցանկը:

Ցուցակում ընդգրկված է նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը, գրում է armsport–ը։

Նրա դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել են տուրինաբոլ և ստանոզոլ արգելված դեղամիջոցները:

Այսպիսով, Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է զրկվել 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից:–0–