Հենրիխ Մխիթարյանը` ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողի, իր կարիերայի և ԱԱ եզրափակիչ Հայաստանի դուրս գալու մասին

12.06.2018, 16:13
Հենրիխ Մխիթարյանը` ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողի, իր կարիերայի և ԱԱ եզրափակիչ Հայաստանի դուրս գալու մասին:
Հենրիխ Մխիթարյանը` ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողի, իր կարիերայի և ԱԱ եզրափակիչ Հայաստանի դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Կոմերսանտ»–ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչու է ՄՅՈւ–ից տեղափոխվել «Արսենալ», պատասխանել է ֆուտբոլային ավանդական հարցին և խոսել ԱԱ եզրափակիչ Հայաստանի դուրս գալու հավանականության մասին։

Ո՞վ է ավելի ուժեղ` Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն

Մխիթարյանը կարծում է, որ նրանք երկուսն էլ այլ մոլորակից եկած խաղացողներ են։

«Նրանք հռչակավոր վարպետներ են, որոնք ֆուտբոլը դարձրել են ավելի ուժեղ և հետաքրքիր։ Իսկ Մեսսիին ես այստեղ մաղթում եմ հաղթանակ, քանի որ շատերը կարծում են, թե չհաղթելով աշխարհի առաջնությունում` նա չի հասել Մարադոնայի մակարդակին։ Ես նման հարցադրման հետ համամիտ չեմ, քանի որ կարծում եմ, որ Մեսսին լավագույն խաղացողն է ֆուտբոլի պատմության ընթացքում», – նշել է Մխիթարյանը։

Միաժամանակ Մխիթարյանին չի մտահոգում արգենտինական պաշտպանության թույլ լինելը։

«Ոչինչ, թող նրանք երկու գոլ բաց թողնեն, իսկ Մեսսին կխփի երեքը», – ասել է նա։

Մոուրինյուի, Վենգերի և Էմերիի միջև 

Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ նրան չհաջողվեց իր լավագույն որակները ցույց տալ ՄՅՈւ–ում և հնարավո՞ր է, արդյոք, որ Ժոզե Մոուրինյուն նրան չէր վստահում` ֆուտբոլիստը նշել է, որ այն, ինչ եղել է նրա և Մոուրինյուի միջև, արդեն անցյալում է։ 

«Այդ պատմությունից ես շատ բան սովորեցի, ստացա ինչպես դրական, այնպես էլ բացասական, բայց օգտակար փորձ։ Ամեն դեպքում, ես չէի հանձնվում, մինչև վերջ փորձում էի առաջ գնալ, ապացուցել, որ ես լավագույններից մեկն եմ։ Ես այն ֆուտբոլիստներից չեմ, ովքեր իրենց խնդիրներում մեղադրում են մարզիչներին», – ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ Մխիթարյանը խոստովանել է, որ Արսեն Վենգերը, ով այդ ժամանակ դեռ գլխավորում էր «Արսենալը», իրեն շատ լավ է ընդունել։

«Չէ՞ որ նա դեռ երկու տարի առաջ էր ինձ ուզում տեսնել «Արսենալում», բայց այդ ժամանակ ինչ–որ բան չստացվեց։ «Արսենալում» ինձ միանգամից շատ լավ վերաբերվեցին` և՛ խաղացողները, և՛ մարզչական շտաբը։ Անցկացնելով այս թիմում ընդամենը մեկ շաբաթ` ես ինձ զգում էի այնպես, կարծես երկար տարիներ արդեն խաղում եմ այդ թիմում», – նշել է Մխիթարյանն ու ավելացրել, որ Վենգերի հեռանալն իր համար անսպասելի էր։

«Կարծում եմ` ոչ ոք չէր սպասում, որ նա կհեռանա։ Միգուցե եկել էր ժամանակը...Իհարկե, շատ ցավալի է տեսնել, որ հեռանում է մի մարդ, ով գլխավորել է ակումբը 22 տարի, դարձել նրա լեգենդը։ Սակայն ցանկացած, անգամ ամենաերջանիկ պատմությունը միշտ ավարտվում է», – կարծում է Մխիթարյանը։

Միաժամանակ նա նշել է, որ Վենգերին փոխարինման եկած Ունայի Էմերի հետ նա ծանոթ չէ, և հիմա սպասում է այդ հնարավորությանը։

«Ունային «Սևիլյայի» հետ երեք անգամ հաղթել է Եվրոպա լիգան, ՊՍԺ–ի հետ` չորս այլ մրցաշարեր։ Ասում են, որ Ֆրանսիայում ՊՍԺ–ն այնքան բարձր է գերադասվում այլ ակումբների համեմաետ, որ մարզչի դերը թիմի հաջողություններում մեծ չէ։ Սակայն չէ՞ որ գավաթները պետք է նվաճել։ Էմերիի մասին պատմել են միայն դրականը։ Եվ ես, անխոս, պատրաստ եմ նրա հետ համատեղ աշխատանքին», – նշել է Հենրիխ Մխիթարյանը։

Հայաստանի հավաքականը` Աշխարհի առաջնության եզրափակչում. առասպե՞լ, թե՞ իրականություն

«Հուսով եմ, որ հաջորդ անգամ մենք կանցնենք, չնայած դա իսկապես բարդ խնդիր է, քանի որ ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին շատ դժվար է առաջ գնալ։ Այնտեղ դու քեզ կարող ես աստղ զգալ, սակայն հայտնվելով ավելի մրցակցային միջավայրում` հասկանում ես քո իրական արժեքը։ Այդ պատճառով իմ կարծիքով` որքան շատ հայ ֆուտբոլիստ խաղա եվրոպական առաջատար առաջնություններում, այնքան ավելի լավ», – ասել է Մխիթարյանը։–0–