Հենրիխ Մխիթարյան. «Երբեք մի՛ հանձնվիր»

28.08.2016, 16:05
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` կապված ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Հալլ Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի հետ:
Հենրիխ Մխիթարյան. «Երբեք մի՛ հանձնվիր»

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել և գրառում կատարել` կապված ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Հալլ Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի հետ:

«Երբեք մի՛ հանձնվիր: Թիմային ոգի և մեծ հաղթանակ... Շնորհակալություն, երկրպագուներ, դուք հրաշալի էիք», - գրել է Մխիթարյանը:

Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել 60-րդ րոպեին ու ակտիվացրել թիմակիցների խաղը։ Ժոզե Մոուրինյուի թիմը հաղթել էր ավելացված ժամանակում Ռաշֆորդի խփած միակ գնդակի շնորհիվ։–0–