Երևանի կենտրոնում տեղադրվել է առանձին լուսացույց հասարակական տրանսպորտի համար (ՍԽԵՄԱ)

10.07.2025, 13:10
Երևանի կենտրոնում հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ․ ՍԽԵՄԱ
Երևանի կենտրոնում տեղադրվել է առանձին լուսացույց հասարակական տրանսպորտի համար (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի կենտրոնում հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ:

Իրականացվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ:

схема