413.78
4.82
386.17
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հավաքականի մարզիչը չի պատրաստվում հրաժարական տալ ռումինացիներից պարտություն կրելուց հետո

11:25
09 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ 2018 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ ռումինացիներից 0:5 հաշվով պարտություն կրելուց հետո:

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ թիմի համար նման ծանր պահին, քանի որ դա տղամարդավարի չի լինի», - ասաց Սուքիասյանը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա ավելացրեց, որ ինքնակամ նա իր պաշտոնը չի լքի, և կգնա միայն այն դեպքում, եթե դա պահանջի Ֆուտբոլի ֆեդերացիան:

Սուքիասյանն ընդգծեց, որ այս պահին նրա գլխավոր խնդիրն է հոգեբանորեն պատրաստել խաղացողներին հոկտեմբերի 11-ին կայանալիք լեհերի հետ ընտրական փուլի հանդիպմանը:

Նա ավելցրեց, որ թիմի վատ խաղը պայմանավորված էր խաղացողների բազմաթիվ վնասվածքներով, ինչպես նաև՝ խաղի 3-րդ րոպեին կիսապաշտպան Գոռ Մալաքյանի հեռացմամբ:

Ռումինացիների մարզիչ Քրիստոֆ Դաումն իր հերթին նշեց, որ Հայաստանի հավաքականն այդքան էլ վատ թիմ չէ և կարող է խմբին անակնկալի բերել: Նրա խոսքով, այս խմբում ֆավորիտներ չկան: «Կրկնվեմ, դանիացիների հետ խաղում դուք կարող էիք միավոր վաստակել», - ասաց Դաումը՝ ավելացնելով, որ շատ ուրախ է իր թիմի հաղթանակի կապակցությամբ:

 2018 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը հայտնվել է E խմբում՝ Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի, Ղազախստանի հավաքականների հետ: Հայ ֆուտբոլիստները պարտվել են նաև սեպտեմբերի 4-ին կայացած դանիացիների հետ առաջին հանդիպմանը (0:1 հաշվով): -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն