421.19
4.88
387.23
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ուրախ է, որ տեղափոխվել է թուրքական «Բեշիքթաշ»

17:19
24 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, մեկնաբանելով «Ռայո Վալեկանոյում» անցկացրած ամիսները, հայտարարել է, որ ուրախ է թուրքական «Բեշիքթաշ» տեղափոխվելու կապակցությամբ:

«Ցավում եմ, որ չկարողացա ցուցադրել որակներս: Ավելի լավ կլիներ, եթե չմիանայի «Ռայո Վալեկանոյին»: Միգուցե, եթե չտեղափոխվեի այստեղ, կկարողանայի ավելի շատ բարելավել խաղային որակներս: Ամեն դեպքում, ես միշտ պատրաստ էի խաղադաշտ դուրս գալ», - ասել է Օզբիլիզը Milliyet թերթին, հաղորդում է armfootball.com-ը:

Նա նշել է, որ անհամբեր սպասում է «Բեշիքթաշի» կազմում նոր մրցաշրջանին: «Ուրախ եմ, որ չեմպիոն դարձած թիմի խաղացող եմ: Հիմա ես Հոլանդիայում եմ, կինս հղիության 9-րդ ամսում է: Շուտով կզգամ, թե ինչ է ծնող լինելու երջանկությունը», - ասել է Օզբիլիզը:

Նրա խոսքով, ինքը գիտի, որ ակումբի նախագահ Ֆիկրետ Օմրանն ու թիմի գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը մեծ հույսեր են կապում իր հետ: «Ամեն ինչ կանեմ դրանք արդարացնելու համար: Հաջորդ մրցաշրջանում կտեսնեք իսկական Արասին»,- Milliyet–ը մեջբերում է Օզբիլիզի խոսքերը:

Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզն այս տարվա հունվարին 4,5 տարով պայմանագիր է ստորագրել թուրքական «Բեշիքթաշի» հետ, որը ֆուտբոլիստին միանգամից վարձավճարով տրամադրել էր իսպանական «Ռայո Վալեկանոյին»: Թուրքական ակումբը «Սպարտակին» 3 մլն եվրո է վճարել ֆուտբոլիստի տեղափոխման համար: -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
21:59
17 Ապրիլի 2023
ԵԱ. ծանրորդ Գոռ Սահակյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում
Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդ Գոռ Սահակյանը (67 կգ) փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում