Հայաստան է վերադարձել Հայաստանի Օլիմպիական հավաքականի մի մասը

20.08.2016, 11:22
Այս գիշեր Ռիո դե Ժանեյրոյից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել Հայաստանի Օլիմպիական հավաքականի մի մասը:
Հայաստան է վերադարձել Հայաստանի Օլիմպիական հավաքականի մի մասը
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր Ռիո դե Ժանեյրոյից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել Հայաստանի Օլիմպիական հավաքականի մի մասը:

Վերադարձողների թվում են ծանրորդներ, բռնցքամարտիկներ, լողորդներ, աթլետներ, մարմնամարզիկներ, գրում է tert.am–ը։

Հայաստան են վերադարձել 5-րդ տեղը զբաղեցրած Նազիկ Ավդալյանը և 10-րդ տեղը զբաղեցրած Սոնա Պողոսյանը:

Դեռևս Ռիոյում են մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը:–0–