412.76
4.77
386.62
+13
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Աբրահամը` Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ

12:15
04 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: 

Ինչպես Facebook–յան իր էջում գրել է բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը, Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է առավելագույն թվով ձայներ:

Ի դեպ, այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ:

Հայտնի է Արթուր Աբրահամի հաջորդ մրցակցի անունը>>

Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, ևս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 13-րդ անգամ:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյանը) ծագումով Հայաստանից է, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Դարձել է WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն` 2012 թվականի օգոստոսին չեմպիոնական գոտին «խլելով» Ռոբերտ Շտիգլիցից։ 2013 թվականի մարտի 23–ին «Արթուր արքան» չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը նույն Շտիգլիցի հետ մենամարտում։ Երկրորդ ռաունդում նա վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջովին փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոքաութով հաղթանակը շնորհելով ծագումով ռուս գերմանացի մարզիկին։ 

Սակայն 2014 թվականի մարտին Աբրահամը վերադարձրեց չեմպիոնի գոտին` հաղթելով Շտիգլիցին ռևանշ–մենամարտում, իսկ այնուհետև պաշտպանեց այն չեռնոգորցի Նիկոլա Սիեկլոչայի և Փոլ Սմիթի հետ մենամարտերում։ 

Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին է արժանացել 2005-2009 թվականներին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։ -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն