Արոնյանն առաջատարներից հետ է մնում մեկ միավորով Հավակնորդների շախմատային մրցաշարի վերջին տուրից առաջ

28.03.2016, 00:38
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջատարներից հետ է մնում մեկ միավորով Հավակնորդների շախմատային մրցաշարի վերջին տուրից առաջ։
Արոնյանն առաջատարներից հետ է մնում մեկ միավորով Հավակնորդների շախմատային մրցաշարի վերջին տուրից առաջ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջատարներից հետ է մնում մեկ միավորով Հավակնորդների շախմատային մրցաշարի վերջին տուրից առաջ։

Կիրակի Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել ռուս Սերգեյ Կարյակինի հետ։ Ամերիկացի Խիկարու Նակամուրան հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին։ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Անիշ Գիրի (Հոլանդիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) հանդիպումներն ավարտվել են ոչ–ոքի։

Եզրափակիչ փուլից առաջ 7,5 միավորով առաջատարի դիրքում են Կարյակինն ու Կարուանան, Անանդը վաստակել է 7 միավորով։ Գիրին, Նակամուրան, Արոնյանն ու Սվիդլերը վաստակել են 6,5–ական միավոր։ Մրցաշարային աղյուսակը 4 միավորով եզրափակում է Տոպալովը։

Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և կեզրափակվի մարտի 30-ին: Հավակնորդների մրցաշարի մասնակիցների վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատային թագի համար մրցել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։ Արոնյանը չորրորդ անգամ է մասնակցում Հավակնորդների մրցաշարին։ –0–