Արոնյան–Սվիդլեր հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի արդյունքով

15.03.2016, 19:45
Արոնյան–Սվիդլեր հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի արդյունքով Մոսկվայում անցկացվող Շախմատի հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրի շրջանակում։
Արոնյան–Սվիդլեր հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի արդյունքով

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արոնյան–Սվիդլեր հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի արդյունքով Մոսկվայում անցկացվող Շախմատի հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրի շրջանակում։

Ոչ–ոքի արդյունքով է ավարտվել նաև Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Անիշ Գիրի (Հոլանդիա) հանդիպումը։

Չորրորդ տուրի մնացած հանդիպումները` Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), դեռևս շարունակվում են։

Արոնյանը կիրակի օրն անցկացված երրորդ տուրում սև խաղաքարերով հաղթանակ տարավ Տոպալովի նկատմամբ և երկու միավոր հավաքեց` հասնելով առաջատարներ Վիշվանաթան Անանդին և Սերգեյ Կարյակինին։

Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և կեզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

Հավակնորդների մրցաշարի մասնակիցների վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատային թագի համար մրցել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։ Արոնյանը չորրորդ անգամ է մասնակցում Հավակնորդների մրցաշարին։ –0–