Աբրահամը հետաքրքրված է WBA վարկածով նախկին չեմպիոն Չուդինովի հետ մենամարտով

26.02.2016, 18:26
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հետաքրքրված է WBA վարկածով «սուպերչեմպիոնի» նախկին տիտղոսակիր Ֆյոդոր Չուդինովի հետ մենամարտով:
Աբրահամը հետաքրքրված է WBA վարկածով նախկին չեմպիոն Չուդինովի հետ մենամարտով

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հետաքրքրված է WBA վարկածով «սուպերչեմպիոնի» նախկին տիտղոսակիր Ֆյոդոր Չուդինովի հետ մենամարտով անգամ ռուսաստանցու պարտությունից հետո։

Այս մասին Աբրահամը հայտարարել է ՏԱՍՍ–ին։

Չուդինովը փետրվարի 20–ին Օբերհաուզենում կայացած մենամարտի արդյունքում միավորներով զիջել է գերմանացի Ֆելիքս Շտուրմին։ Ռուսաստանցու թիմը դժգոհ է մրցավարների կայացրած որոշումից։ Չուդինովի մենեջերները բողոքարկել են մենամարտի արդյունքները։

Բռնցքամարտիկ Ֆյոդոր Չուդինովի թիմը բանակցություններ է վարում Արթուր Աբրահամի հետ մենամարտի շուրջ>>

«Չուդինովը լավ մրցակից է, մենք հիմա ևս դիտարկում ենք նրա հետ մենամարտելու հարցը», – ասել է Աբրահամը։

Ապրիլի 9–ին Աբրահամը Լաս Վեգասի ռինգում ուժերը կչափի մեքսիկացի բռնցքամարտիկ Խիլբերտո Ռամիրեսի հետ։

Արթուր Աբրահամ. «Սա կլինի իմ կարիերայի մեծագույն հաղթանակը>>

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյանը) ծագումով Հայաստանից է, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Դարձել է WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն` 2012 թվականի օգոստոսին չեմպիոնական գոտին «խլելով» Ռոբերտ Շտիգլիցից։ 2013 թվականի մարտի 23–ին «Արթուր արքան» չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը նույն Շտիգլիցի հետ մենամարտում։ Երկրորդ ռաունդում նա վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջովին փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոքաութով հաղթանակը շնորհելով ծագումով ռուս գերմանացի մարզիկին։ 

Արթուր Աբրահամը` Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ>>

Սակայն 2014 թվականի մարտին Աբրահամը վերադարձրեց չեմպիոնի գոտին` հաղթելով Շտիգլիցին ռևանշ–մենամարտում, իսկ այնուհետև պաշտպանեց այն չեռնոգորցի Նիկոլա Սիեկլոչայի և Փոլ Սմիթի հետ մենամարտերում։ 

Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին է արժանացել 2005-2009 թվականներին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։ -0-