ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին հաղթողները դրամական մրցանակ են ստացել

10.09.2019, 14:44
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին հաղթողները դրամական մրցանակ են ստացել
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ակցիան մեկնարկել էր Բանկի ամենաակտիվ վարկային քարտապանների համար:

Առաջին հաջողակների անուններն արդեն հայտարարվել են, նրանցից յուրաքանչյուրը ստացել է 100 000 ՀՀ դրամ մրցանակ:

«Ակցիայի պայմանների համաձայն, նշված ժամանակահատվածում, օգտվելով վարկային քարտից և առավելագույնս օգտագործելով քարտի վարկային սահմանաչափը, Բանկի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները կունենան հնարավորություն ստանալու դրամական պարգևներ` ամսական 100,000 ՀՀ դրամ գումարի չափով»,– ասվում է հաղորդման մեջ։

Ակցիայի շրջանակում յուրաքանչյուր ամսվա վերջին, Բանկը որոշում է երկու «հաջողակներին», ովքեր առավելագույն չափով օգտագործել են իրենց վարկային սահմանաչափը:

Բանկից հիշեցնում են, որ «Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակից կարող են դառնալ ինչպես Բանկի նոր, այնպես էլ գործող հաճախորդներ՝ քարտի սահմանաչափը չօգտագործած վարկային քարտերի քարտապաններ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին հորդորում է ավելի ակտիվ օգտագործել վարկային քարտերի սահմանաչափը՝ ամսական 100 000 ՀՀ դրամի չափով մրցանակ ստանալու նպատակով:

Ակցիան մեկնարկել է 2019 թվականի հունիսի 1-ին և կտևի մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–