ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ոսկին թանկարժեք մետաղ է և անհրաժեշտ ոչ միայն գեղեցիկի սիրահարներին, այլև արդյունաբերության տարբեր ճյուղերին, հաղորդում է pravda.ru-ն:
Ոսկու համաշխարհային խորհուրդը հետևում է թանկարժեք այս մետաղի շրջանառությանը: Եվ այսպես, 2017թ.-ի վերջին, վիճակագրական հաշվարկի համաձայն, աշխարհում արդյունահանվել է, ընդհանուր առմամբ, 190 հազ. 40 կգ ոսկի: Ձուլակտորի տեսքով այս չափի ոսկուց կստացվի խորանարդ՝ 21 մետր կողերով:
Ամեն տարի աշխարհում ոսկու արդյունահանումը բերում է 2,5-3 հազար տոննա մետաղ: Փորձագետների հաշվարկներով, գետնի տակ ոսկու պաշարները այնքան էլ մեծ չեն՝ մոտավորապես 54 հազ տոննա: Եվ այդ պատճառով խորհուրդ է տրվում մի փոքր զսպել մարդկության «ախորժակը», և համապատասխանաբար, ոսկու ստացման արագությունը:
Ընդ որում, այսօր «մակերեսին» առկա ոսկու 2/3-ը արդյունահանվել է 1950 թ.-ից սկսված ժամանակահատվածում: Իսկ ոսկու պաշարների 47,7 տոկոսը վերաձուլված է ոսկերչական զարդերի: -0-