Ո՞ր մթերքներն են լրացնում D վիտամինի պակասը․ պատմում է դիետոլոգը

19.03.2020, 21:13
Ո՞ր մթերքներն են լրացնում D վիտամինի պակասը․ պատմում է դիետոլոգը
Ո՞ր մթերքներն են լրացնում D վիտամինի պակասը․ պատմում է դիետոլոգը
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Բժիշկ–դիետոլոգ Նուրիա Դիանովան խոսել է այն սննդամթերքի մասին, որը պետք է օգտագործել` օրգանիզմում D վիտամինի պակասուրդը կանխելու համար։

Նրա խոսքով, ամենից շատ D վիտամին են պարունակում կենդանական ծագման մթերքները, գրում է «Известия»-ն`հղում անելով «Москва-24»–ին։

«Առաջատարը ձուկն է։ Խորհուրդ կտայի թյուննոս (թունա ձուկ), սաղմոն, ծովատառեխ, սարդինը, որը պատրաստված է գոլորշու վրա կամ տապակած, ինչպես նաև պահածոյացված սարդին, որը ևս օգտակար է», – նշել է Դիանովան։

Բժիշկ–դիետոլոգը պարզաբանել է, որ ձուկը պարունակում է նաև կալցիում, ֆոսֆոր և D վիտամին, դրանք բոլորն անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար։

Բացի այդ, դիետոլոգը խորհուրդ տվեց ուտել տավարի լյարդ և ձու։ D վիտամինի ամենաքիչ քանակություն կա շամպինիոններում։

«Շաքարային դիաբետ, ավելորդ քաշ ունեցող մարդիկ կամ դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրներ ունեցողները պետք է առաջին հերթին ստուգեն D վիտամինի պարունակությունն օրգանիզմում», – նշել է Դիանովան` ավելացնելով, որ բավականին բարդ է ինքնուրույն հայտնաբերել այդ վիտամինի պակասը, սակայն դրա մասին կարող են վկայել դեպրեսիան, գերհոգնածությունը։

 Դիետոլոգը նաև նշել է, որ խորհուրդ չի տրվում ընդունել վիտամիններ առանց բժշկի նշանակման։–0–