Ո՞ր դեպքում է հնարավոր կրկնակի վարակվել կորոնավիրուսով. պարզաբանում է մասնագետը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսով կրկնակի վարակումը հնարավոր է կորոնավիրուսով վարակվածի օրգանիզմում իմունային պատասխանի թերի լինելու պայմանի դեպքում: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ, ակադեմիկոս Ալեքսանդր Գորելովը:
«Շատ հաճախ, ինչպես փորձը ցույց է տալիս, հիվանդության կրկնությունն ավելի ծանր է անցնում: Ինչու է դա տեղի ունենում, դժվար է բացատրել: Դա պայմանավորված է օրգանիզմի անհատական հակազդելու ունակությամբ: Կրկնակի վարակումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է իմունային պատասխանի թերի լինելը, երբ մարմինը չի կարողանում հաղթահարել և բավարար քանակությամբ հակամարմիններ չի արտադրում », - նշել է ակադեմիկոսը:
Գորելովն ընդգծել է, որ ներկա պահին պաշտոնապես գրանցված է կորոնավիրուսով կրկնակի վարակման մոտ 30 դեպք աշխարհում, որից մահացու ելք է ունեցել միայն մեկը: Կրկնակի վարակման դեպքում հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար կարող է օգնել պատվաստումը, համոզված է ակադեմիկոսը:
«Պատվաստման դեպքում օրգանիզմը արդեն վարժված կլինի, և վիրուսի հանդիպելով, այն թույլ չի տա հասնել մահվան ելքի: Եթե մարդը պատվաստվել է, նրան չեն սպառնում լուրջ բարդացումներ, վերակենդանացման բաժանմունք կամ արհեստական շնչառության սարքեր»,- նշել է մասնագետը: -0-