«Թքած ունենալու նուրբ արվեստը». Փաշինյանը ցույց է տվել երեկոյան ընթերցանության իր հավաքածուն (ՖՈՏՈ)
16:51
09 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է այն գրքերի լուսանկարը, որոնք ընտրել է երեկոյան ընթերացնության համար:
«Մտա գրախանութ և գնեցի հետաքրքիր գրքեր: Երեկոյան ընթերցանության հայեցակարգի շրջանակներում»,- այսպես է գրել վարչապետն իր հրապարակած լուսանկարի տակ:
Կառավարության ղեկավարի ընտրած գրքերի թվում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» բեստսելլերի հայերեն թարգմանությունը: -0-
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը