Տիմատին գնել է երևանյան ամենաճանաչված ռեստորաններից մեկը

19.02.2019, 13:51
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, գործարքը կազմել է 5 մլն դոլար։
Տիմատին գնել է երևանյան ամենաճանաչված ռեստորաններից մեկը
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ըստ վերջին օրերին տարածվող լուրերի, ռուս հայտնի ռեփեր, շոուբիզնեսի ներկայացուցիչ Տիմատին գնել է Հանրապետության Հրապարակի հարևանությամբ գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրը:

Նշվում է, որ երգիչը գնել է համալիրը մոտ 5 միլիոն դոլարով։

Ինչպես հայտնում է ռեստորանում առկա աղբյուրը, Տիմատին պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել համալիրի ձևափոխման համար: Ըստ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, նախատեսվում է այդ տարածքում կառուցել Երևանում նախադեպը չունեցող ակումբ, որը կհամալրի ռեփերին պատկանող ակումբների ցանկը։ -0-