Օդի ջերմաստիճանը Հայաստանում, բացառությամբ Արարատյան դաշտավայրի, մի փոքր կբարձրանա հանգստյան օրերին

20.12.2013, 10:20
Օդի ջերմաստիճանը Հայաստանում, բացառությամբ Արարատյան դաշտավայրի, մի փոքր կբարձրանա հանգստյան օրերին
Օդի ջերմաստիճանը Հայաստանում, բացառությամբ Արարատյան դաշտավայրի, մի փոքր կբարձրանա հանգստյան օրերին

Օդի ջերմաստիճանը Հայաստանում, բացառությամբ Արարատյան դաշտավայրի, դեկտեմբերի 21-23–ին կբարձրանա 2-3 աստիճանով, հայտնում է ԱԻՆ կայքը` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։

Առանց տեղումների եղանակ է սպասվում հանրապետությունում դեկտեմբերի 20-24–ը, Արարատյան դաշտավայրի նախալեռներում և հենց դաշտավայրում հնարավոր է մառախուղ։
Քամին կլինի արևմտյան` 1-5 մետր վայրկյան արագությամբ։

Երևանում առաջիկա հինգ օրերին նույնպես կանխատեսվում է չոր եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում գործնականում չի փոխվի և կկազմի 6-8 աստիճան ցուրտ ցերեկը, և 9-11 աստիճան ցուրտ գիշերը։

Ներկայում Երևանում ամպամած է, սնդիկի սյունը ցույց է տալիս 8 աստիճան ցուրտ։ -0-