Ամերիկուհին դատարանի առաջ կկանգնի տանը 450 թռչուն պահելու համար

13.12.2011, 10:14
Ամերիկուհին դատարանի առաջ կկանգնի տանը 450 թռչուն պահելու համար
Ամերիկուհին դատարանի առաջ կկանգնի տանը 450 թռչուն պահելու համար

Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիա նահանգ) բնակվող Սանդի Կապլային մեղադրանք կներկայացնեն թռչունների հետ սխալ վարելու համար, քանի որ ոստիկանությունը նրա տնից առգրավվել է շուրջ 40 թռչուն, որոնք պահվել են շների ու կատուների կողքին: Այս մասին տեղեկացնում է Keyt-TV-ն:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, իշխանությունները Կապլային հայտնաբերել են անանուն ահազանգից հետո, ինչը թույլ է տվել ոստիկանությանը կենդանիների պաշտպանության ծառայության հետ միասին խուզարկել կնոջ տունը: Նրանք հայտնաբերել են 445 թռչուն, որոնց թվում եղել են հավեր, թութակներ, հնդկահավեր ու կաքավներ:

Բռնագրավված կենդանիները տեղափոխվել են Սանտա Բարբարա՝ հատուկ թռչունների համար նախատեսված վայր, և կպահվեն որպես Կապլայի մեղքի ապացույց: Իսկ մինչ այդ, նրանց համար նվիրատվություններ են հավաքում:
Հեռուստատեսությունը չի հստակեցնում, թե ինչ պատիժ է նախատեսված թռչուների կոլեկցիոների համար, եթե դատարանն ապացուցի նրա մեղքը:--0-