Կուտյուրյե Վալենտինո Գարավանին վիրտուալ 3D-թանգարան է բացել

06.12.2011, 10:38
Կուտյուրյե Վալենտինո Գարավանին վիրտուալ 3D-թանգարան է բացել
Կուտյուրյե Վալենտինո Գարավանին վիրտուալ 3D-թանգարան է բացել

Հանրահայտ կուտյուրյե Վալենտինո Գարավանին (Valentino Garavani) գործընկեր Ջանկարլո Ջամետիի հետ համատեղ հիմնած (Giancarlo Giammetti)Valentino նորաձևության իտալական տան 3D վիրտուալ թանգարան է բացել, ասվում է նախագծի կայքում: 

Վիրտուալ ցուցադրության շնորհանդեսն անցկացվել է երկուշաբթի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, և ցուցադրությունում ընդգրկվել են նորաձևության տան արխիվները: Սա հագուստի դիզայների կողմից ստեղծված նմանատիպ առաջին 3D-թանգարանն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վիրտուալ թանգարանն իրենից ներկայացնում է անհատական համակարգչի և Mac համակարգիչների համար նախատեսված ներբեռնվող անվճար ներդիր: Տեսակոնտենտը, որն իր մեջ պարունակում է զգեստների ավելի քան 300 մոդելներ բնութագրերով, մոտ հինգ հազար զանազան պատկերներ և 100 տեսահոլովակներ, պահվում է «ամպում»: Իրականում այսպիսի թանգարանի համար պահանջվող ֆիզիկական տարածքը կկազմեր մոտ 930 քառակուսի մետր:

Օգտատերերը կարող են տեղաշարժվել թանգարանի դահլիճներով կուրսորի օգնությամբ կամ նավիգացիայի մենյուի միջոցով: Սեղմելով և ակտիվացնելով շրջազգեստը՝ կարելի է նայել դրա ստեղծման պատմությունը, զգեստի էսքիզները, գովազդային արշավները և արխիվային այլ նյութեր: Ներդիրի հասանելի տեսահոլովակների թվում են Վալենտինոյի վարպետության դասերն ու նրա հավաքածուների ցուցադրությունները:

Չնայած, որ այդ նախագիծը ֆեշն-ինդուստրիայի համար առաջինն է, նորաձևության տներն ակտիվորեն նոր տեխնոլոգիաներ են յուրացնում սեփական ստեղծագործության առաջխաղացման նպատակով: Այսպես, նախորդ տարվա հոկտեմբերին բրիտանական  FCUK (French Connection UK) ապրանքանիշը տեսաբուտիկ է գործարկել իր YouTube սերվիսում:

Այս նախատոնական սեզոնին Ralph Lauren նորաձևության տունն անիմացիոն շնորհավորական բացիկներ է ստեղծել իր օնլայն կատալոգի տեսքով: Օգտատերը կարող է 45 սիմվոլներից հաղորդագրության տեքստ ստեղծել, որի յուրաքանչյուր տառը Ralph Lauren ապրանքանիշի Rugby հագուստի շարքի մոդել է ներկայացնում: Մոդելների հագուստի յուրաքանչյուր պարագայի անվանումն ու արժեքը ներկայացվում է բացիկի տակ, ինչը թույլ է տալիս նրանց օնլայն խանութից գնել դրանք կրկնակի «քլիքով»: -0-