ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թարմ քամած հյութերն այնքան էլ անմեղ չեն, որքան կարող է թվալ: Միաժամանակ, վնասակար են նույնիսկ բանջարեղենից, հատկապես, գազարից և բազուկից քամած հյութերը:
Ամբողջական մրգերը հյութի վերածելուց հետո այն կորցնում է ոչ միայն վիտամինները և բջջանքը, այլ նույնիսկ վտանգավոր է դառնում առողջության համար: Այդ մասին նախազգուշացրել են Սննդի և սննդաբանության ամերիկյան ակադեմիայի մասնագետները:
Загружается новость ... "Лево"
«Թարմ քամած հյութը կտրուկ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը մինչև կրիտիկական ցուցանիշներ: Ամբողջական մրգերն այդպիսի էֆեկտ չունեն»,-
CNN-ի եթերում ասել է սննդաբան Ռոբին Ֆորուտանը:
Նրա խոսքով, առաջին հայացքից գրավիչ մրգահյութը շաքարի պարունակության պատճառով դառնում է կալորիաների խտացված աղբյուր: Ֆորուտանը խորհուրդ է տալիս չօգտագործել 110 գրամ քամած հյութից ավելի մեկ անգամվա ընդունմամբ: Իսկ այդպիսի հյութերի կանոնավոր օգտագործումը կարող է դառնալ շաքարախտի պատճառ: -0-