Շվեյցարիայում մի քանի օր շարունակ շոկոլադե «անձրև» է տեղացել (ՖՈՏՈ)
22.08.2020,
14:20
Շվեյցարիայում մի քանի օր շարունակ տեղած շոկոլադե «անձրևը» ծածկել է գետինը և մեքենաները ․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Օտլեն քաղաքում մի քանի օր շարունակ շագանակագույն փոշուց անձրև է եկել, որը պարզվել է, մանրացված կոկաոյի ունդեր են, որոնք քամին քշել է հրուշակեղենի արտադրամասից։
Загружается новость ... "Лево"
Կակաոյի փոշին ծածկել է գետինը և մեքենաները։ Պատասխատվությունը ստանձնել է «Lindt & Sprüngli» ընկերությունը, որը արտադրում է շոկոլադ և այլ հրուշակեղեն։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ արտադրամասում փչացել է օդափոխության համակարգը, այնպես որ փոշու մի մասը դրսում է հայտնվել, որից հետո քամին այն տարածել է քաղաքով։
Ընկերությունից նաև հայտնել են, որ անսարքությունն արդեն շտկվել է և բնակչության համար վտանգ չի ներկայացնում։ Ինչպես նաև ղեկավարությունը խոստացել է ընկերության հաշվին լվանակ բոլոր մեքենաները, որոնք ծածկվել են շոկոլադով։-0-