435.71
4.38
404.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Շաքա՞ր, թե՞ սթրես․ ո՞րն է ավելի շատ վնասում ուղեղը

18:04
17 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Լաբորատոր առնետների վրա մի շարք փորձարկումներից հետո գիտնականները պարզել են շաքարի վնասակար ազդեցությունը ուղեղի վրա. այն համեմատվում է սթրեսի հետևանքների հետ: Այս մասին հատնում է National Geographic-ը։

Գիտնականները վաղուցվանից են զգուշացնում շատ քաղցրի օգտագործման վտանգների մասին։ Դա ոչ միայն շաքարախտի և ճարպակալման զարգացման, այլև սրտի խնդիրների, քաղցկեղի և այլնի մեծ ռիսկ է առաջացնում: Ըստ վերջին ուսումնասիրության տվյալների՝ քաղցր գազավորված ըմպելիքները ամեն տարի մոտ 184,000 մարդ են սպանում: Եվ այժմ գիտնականները անմիջական կապ են հաստատել շաքարի և ուղեղի գործունեության խանգարման միջև:

Загружается новость ... "Лево"
Ուսումնասիրությունն իրականացրել են Ավստրալիայի մի շարք գիտական հաստատությունների բժիշկներ: Վերջնական հոդվածում հեղինակները հիշեցնում են, որ շատ վաղ տարիքում ապրած ծանր սթրեսը մեծացնում է հետագա հոգեկան խանգարումների ռիսկը: Այս գաղափարի հիման վրա գիտնականները փորձեր են իրականացրել լաբորատոր առնետների վրա:

Նորածին կենդանիների բաժանվել են երկու խմբի՝ յուրաքանչյուրում երկուական ենթախումբ: Առաջին խումբն առաջին ինը օրվա ընթացքում աճել է սթրեսի պայմաններում, մինչդեռ երկրորդի կյանքին ոչ ոք չէր միջամտում: Նյարդային մթնոլորտում մեծացածներից կեսին տրվել է կանոնավոր սնունդ և խմիչք, իսկ մյուս խմբի սննդակարգում գերակշռում էր շաքարը: Սննդի նույն ձևը կիրառվել է նաև այն առնետների վրա, որոնք աճել են առանց սթրեսի:

Փորձի արդյունքները ամփոփվել են այն սկսելուց 15 շաբաթ անց: Պարզվել է, որ քաղցրավենիքով սնուցված և սթրես չապրած առնետների դեպքում հիպոկամպը փոխվել է այնպես, ինչպես այն առնետների մոտ, որոնք փոքր ժամանակ ծանր օրեր են ապրել, բայց շաքար նույնիսկ չեն փորձել: Ամենաշատը հիպոկամպը փոխվել է «սթրեսը գումարած շաքար» ենթախմբի առնետների մոտ, և առավել առողջ են եղել այն կենդանիները, որոնք աճել են նորմալ միջավայրում և նորմալ սննդակարգով:

Ուղեղի փոփոխություններ ասելով, գիտնականները նկատի ունեն «սթրեսի հորմոնի»՝ կորտիզոլի արտազատումը։ Դրա բարձր մակարդակի ժամանակ բացասական ազդեցություն է առաջանում հիպոկամպի վրա. ուղեղն ու սիրտը գալիս են բարձր պատրաստվածության մակարդակի, և երբ կորտիզոլի մակարդակը բարձրանում է, ավելի ու ավելի շատ նյարդային բջիջներ են մեռնում` այնքան ժամանակ, մինչև տեղի է ունենում հիշողության և ճանաչողական գործառույթի խանգարում:

Գիտնականները շեշտում են իրենց հայտնաբերության կարևորությունը. ժամանակակից երեխաները շատ քաղցր են օգտագործում, ինչը, ակնհայտորեն, ապագայում կարող է ազդել նրանց ուղեղի աշխատանքի վրա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա