Հայտնի է շաքարի օրական օգտագործման անհրաժեշտ չափաքանակը

21.03.2020, 20:20
Հայտնի է շաքարի օրական օգտագործման անհրաժեշտ չափաքանակը
Հայտնի է շաքարի օրական օգտագործման անհրաժեշտ չափաքանակը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի է շաքարի օրական օգտագործման անհրաժեշտ չափաքանակը, հաղորդում է medikforum.ru-ն:

Առողջ սնունդն առողջության գրավականն է: Սննդաբանները չեն դադարում հիշեցնել, որ մեծամասամբ լուրջ հիվանդությունների պատճառն ավելորդ քաշն է: Իսկ մարմնի քաշի ավելացումը պայմանավորված է ոչ միայն ածխաջրերի ու ճարպերի չարաշահումով, այլև շաքարի:

ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպության) մասնագետները պնդում են, որ միջին քաշով մարդը պետք է օրական օգտագործի ոչ ավելի, քան 5 թեյի գդալ շաքար (մոտ 25 գր):

Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ շաքարը պարունակվում է գործնականորեն սննդի բոլոր տեսակների մեջ և հաճախ մարդիկ խախտում են սահմանված կարգը: Այս մասին է վկայում նաև վիճակագրությունը: Համաձայն ԱՀԿ-ի տվյալների, մարդկանց գրեթե 60 %-ը մերժում են շաքարի օգտագործման կանոնակարգը: Միջինվիճակագրական մարդը կիրառում է օրական 50 գր. շաքար:

Օրինակ, ընդամենը 0,5 լիտր տարողությամբ մեկ շիշ քաղցր գազավորված ջուրը պարունակում է մոտ 60-70 գր. շաքար և օգտագործումից անմիջապես հետո առաջացնում է էներգիայի հսկայական հոսք: Հատկանշական է, որ արտադրողները սովորել են խաբել հաճախորդներին և «կոդավորել» պիտակները. սախարոզա, գլյուկոզա, եգիպտացորենի օշարակ, ոչ ռաֆինացված շաքար, մրգահյութի խտանյութ և այլն, սակայն այս ամենը, միևնույնն է, շաքար է:-0-