ՌԴ փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստան մուտք գործելու պայմանները

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստան մուտք գործելու համար օտարերկրացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստի արդյունքները կամ տեղեկանք, որում նշվում է, որ վարակված են եղել կորոնավիրուսով, և ունեն ինունոգլոբիլին G-ի հակամարմիններ: Նրանք պարտավոր չեն լինի երկու շաբթ կարանտին անցնել, հայտնել է ՌԴ փոպվարչապետ Տատյանա Գոլիկովան, գրում է Ինտերֆաքս»-ը։
ՊՌՇ թեստի բացասական արդյունքը պետք է ստացված լինիի Ռուսաստան ժամանելուց առնվազն երեք օր առաջ:
Ռոսպոտրեբնադզորը առաջարկել է ներդնել այս կանոնները՝ կապված այլ երկրների հետ թռիչքները վերսկսելու պլանների հետ:
«Բացի այդ, մենք ենթադրում ենք, որ պատահական ՊՌՇ թեստեր կարող են իրականացվել Ռոսպոտրեբնադզորի աշխատակիցների կողմից՝ կախված այն ախտանիշներից, որոնք կունենան ժամանող քաղաքացիները», - ավելացրել է փոխվարչապետը:
Ռուսաստանի կառավարությունում միջազգային չվերթների վերսկսման շուրջ բանակցությունները ակնկալում են սկսել հուլիսի 15-ից հետո: Ըստ Գոլիկովայի, նախևառաջ, օդային հաղորդակցությունը կբացվի փոխադարձության սկզբունքով ՝ հիմնվելով միջերկրային համաձայնագրերի վրա: Բացի այդ, գնահատվելու է տվյալ երկրում 100 հազար բնակչության համար COVID-19- ի դեպքերի թիվը, 14 օրվա ընթացքում վարակի տարածուման օրական միջին աճը, որը չպետք է գերազանցի մեկը: -0-