«Քշի վրեքները». Վայոց Ձորում վարորդը փորձել է վրաերթի ենթարկել արջին և նրա քոթոթներին (ՎԻԴԵՈ)
24.07.2019,
21:06
Արջն իր քոթոթներով բաց են թողնվել գարնանը FPWC - ի կողմից։
![«Քշի վրեքները». Վայոց Ձորում վարորդը փորձել է վրաերթի ենթարկել արջին և նրա քոթոթներին (ՎԻԴԵՈ) «Քշի վրեքները». Վայոց Ձորում վարորդը փորձել է վրաերթի ենթարկել արջին և նրա քոթոթներին (ՎԻԴԵՈ)](/upload/iblock/3e1/hnqn15knarl1nq0blzw74v2h70nhl8ag.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Էկո Մեդիա Ցանցը» համացանցում մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է վարորդը հետապնդում արջին և նրա քոթոթներին, իսկ վերջիններս վախեցած փախչում են հետապնդող մեքենայից։ Լսվում է, թե ինչպես է մեքենայում գտնվողներից մեկն ասում «քշի վրեքները»։
Տեսանյութը նկարահանվել է Վայոց ձորի մարզում։
Ըստ տեղաբնակների, Վայոց Ձորի արջն իր քոթոթներով բաց են թողնվել գարնանը FPWC - ի կողմից։
««Էկո-մեդիա» լրագրողական ցանցին փոխանցվել է տեսագրություն, որտեղ հեռակառավարվող տեղորոշման վզկապ է երևում արջի վզին, ինչը կարող է հաստատել տեղացիների կասկածները»,– նշվում է տեսանյութի գրառման մեջ։ -0-