Փաշինյանը կոչ է արել նախընտրությունը տալ տեղական արտադրությանը` ներկայացնելով վիճակագրությունը (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

10.09.2019, 12:33
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տեղական արտադրության մի շարք ապրանքների արտադրության վիճակագրությունը։
Փաշինյանը կոչ է արել նախընտրությունը տալ տեղական արտադրությանը` ներկայացնելով վիճակագրությունը (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տեղական արտադրության մի շարք ապրանքների արտադրության վիճակագրությունը։

«Կարեւոր վիճակագրություն, որ շատ բաների մասին է խոսում: Եւս մեկ անգամ կոչ եմ անում մեր սիրելի հայրենակիցներին՝ նախընտրությունը տալ տեղական արտադրությանը»,– գրել է նա իր Facebook—ում` ներկայացնելով Կառավարության ֆեյսբուքյան էջի տվյալները։

Կառավարության հրապարակման մեջ նշվում է, որ 2019-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մի շարք ապրանքների արտադրությունը։

Загружается новость ... "Лево"

Ներկայացված ինֆոգրաֆիկայի համաձայն, կաթի արտադրությունը նշված ժամանակահատվածում ավելացել է 38 տոկոսով, պանրինը` 6,4 տոկոսով, թթվասերինը` 33 տոկոսով, հացինը` 2,3 տոկոսով, ալյուրինը` 20 տոկոսով, մրգահյութերինը` 6,5 տոկոսով, կոնյակի և օղունը` 46 տոկոսով, գինու գինը` 37 տոկոսով, գարեջրինը` 14 տոկոսով։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանում արտադրվել են արտադրանքի հետևյալ ծավալները` կաթ` 3 970.1 հազ լիտր, պանիր` 12 782.8 տոննա, թթվասեր` 3 724.3 տոննա, հաց- 159 844.2 տոննա, կաթ` 86 471.7 տոննա, մրգահյութեր` 6 620.2 հազ լիտր, կոնյակ` 21 300.0 հազ լիտր, օղի` 2 581.2 հազ լիտր, գինի` 6 432.7 հազ լիտր, գարեջուր` 15 969.2 հազ լիտր։ -0-