Պարզվել է, որ սացցանցում կեղծ լուր տարածող հայ օգտատիրոջ էջը կոտրել են
13.07.2020,
21:32
Սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածել, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը:
Ըստ նախնական տվյալների, ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն:
«Կոչ ենք անում բոլորին բացառապես հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։-0-