Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք` մեր ներքին պայմանավորվածությունն է. Կարեն Կարապետյան
11.05.2020,
15:47
Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք` մեր ներքին պայմանավորվածությունն է. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երկուշաբթի, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյո՞ք 2018 թվականի ապրիլի 22-ին նա Նիկոլ Փաշինյանին առաջարկել է միասին գնալ հրապարակի հարթակ, և, արդյո՞ք Փաշինյանը նրան պատասխանել է, որ նման բան հնարավոր չէ, քանի որ տպավորություն կստեղծվի, թե կուլիսային պայմանավորվածություններ են եղել Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխելու համար։
Հարցին՝ արդյո՞ք պայմանավորվածությունը խախտվել է, Կարեն Կարապետյանը պատասխանել է՝ ոչ։-0-
Загружается новость ... "Лево"
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, մեր ներքին պայմանավորվածությունն է»,- ծիծաղելով պատասխանել է Կարապետյանը։Հարցին՝ արդյո՞ք պայմանավորվածությունը խախտվել է, Կարեն Կարապետյանը պատասխանել է՝ ոչ։-0-