Պահպանել երիտասարդությունը. ծերացման առաջին 7 նախանշանները և դրանց դեմ պայքարի միջոցները
04.06.2016,
14:20
Մաշկաբան կոսմետոլոգների խորհուրդները 25+ տարիքի աղջիկների համար:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մաշկաբան կոսմետոլոգների խորհուրդները 25+ տարիքի աղջիկների համար։ Ներկայացնում է weekend.rambler.ru կայքը։
Պիգմենտային բծեր
Դրանք սկսում են առաջանալ 25 տարեկանից հետո: Հնարավոր է, որ դրանք աչքի չընկնեն և նկատելի լինեն միայն ուշադիր զննման դեպքում, սակայն բծերի հետագա առաջացումը հնարավոր է կանխել նախապես: Մաշկաբան կոսմետոլոգները խորհուրդ են տալիս բացացնել պիգմենտային բծերը հիդրոքինոն (hydroquinone) պարունակող միջոցներով: Բացի այդ, ամենօրյա խնամքի միջոցների շարքում հարկավոր է ներառել ռեթինոլ պարունակող կոսմետիկ միջոց: Այս ևս սպիտակեցնում է, սակայն, բացի այդ, նեղացնում է ծակոտիները և արագացնում մաշկի բջջիջների ռեգեներացիան: Պետք է նաև չմոռանալ արևապաշտպան միջոցների մասին, որոնք պետք է պարունակեն UVA և UVB ֆիլտրեր:
Դիմակնճիռներ
Այդպիսի կնճիռները դիմահարդարումը էլ ավելի ակնհայտ է դարձնում: Ուստի հարց է ծագում՝ ի՞նչ անել: Խորհուրդ է տրվում դիմահարդարումից առաջ դեմքին քսել խոնավեցնող քսուք: Եթե այն չօգնի, ապա ժամանակն է ընտրել այլ տեքստուրայով կոսմետիկա: Տարիքի հետ միասին մաշկը չորանում է, և դիմափոշին էլ ավելի է ազդում չորացման վրա, քանի որ մաշկից կլանում է խոնավությունը: Հարկավոր է ընտրել տոնային քսուք, որը կունենա կրեմային տեքստուրա կամ օգտագործել տոնային խոնավեցնող կրեմ: Մինչ դիմահարդարումը պետք է մաշկը հարթեցնող փրայմեր (primer-դիմահարդարման հիմք) քսել: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս նաև տանը օգտագործել գլիկոլաթթու պարունակող փիլինգ: Այն խնամքով հեռացնում է մահացած բջիջները և հարթեցնում մաշկի ռելիեֆը:
Սագի թաթիկներ
Դրանք առաջանում են հենց 25+ տարիքում: Դրանք կարելի է նվազագույնի հասցնել արևային ակնոց կրելով, քանի որ այդպես աչքերն ավելի քիչ կկոցեք: Բացի այդ, օգնում են SPF ֆիլտրերով կոսմետիկան և ռեթինոլով միջոցները, որոնք վերականգնում են մաշկի երիտասարդությունը: Եթե վախ կա, որ ռեթինոլը կարող է մաշկը գրգռել, ապա կարելի է օգտագործել անտիօքսիդանտներով կրեմեր (օրինակ՝ իդեբենոնով): Դրանք խթանում են սեփական կոլագենի և էլաստինի արտադրությունը, որոնք անհրաժեշտ են մաշկի առաձգականության համար:
Մաշկի խամրած գույն
Տարիքի հետ մաշկի բջիջների ռեգեներացիայի արագությունը նվազում է: Վերնամաշկը կորցնում է իր բնական փայլը: Դրա դեմ կօգնի պայքարել գլիկոլային թթու պարունակող միջոցով կանոնավոր փիլինգը՝ շաբաթը երկու-երեք անգամ նորմալ մաշկի համար, մեկ անգամ՝ զգայունի: Եթե ցանկանում եք բոլորին շլացնել ձեր թարմ տեսքով, ապա գեղեցկության սրահում հարկավոր է անել միկրոդերմաբրազիա:
Այտուցներ և մուգ շրջաններ աչքերի տակ
Եթե դրանք դարձել են ձեր մշտական ուղեկիցները, ապա պետք է սահմանափակել ալկոհոլի և աղի ուտելիքի օգտագործումը, քանի որ երկուսն էլ պահում են ջուրն օրգանիզմում, ինչի հետևանքով առաջանում են այտուցներ: Առավոտյան շատ լավ օգնում են սառը թրջոցները կամ մետաղական ռոլեր-ապլիկատորով աչքերի շուրջ մաշկի համար նախատեսված քսուքները: Դրանք ցրում են լճացած լիմֆան՝ փոքրացնելով աչքի տակի պարկերը: Աչքի տակի մաշկը շատ բարակ է և տարիքի ավելի է բարակում: Այդ իսկ պատճառով ոչ մի պարագայում չի կարելի այն տրորել: Պետք է ընտրել դիմահարդարման հեռացման համար նախատեսված այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս մաքրել դեմքն առանց ջանքերի:
Մաշկի չորություն
Արև, քանի, գրասենյակային օդ, նույնիսկ սովորական ջուրը, որով լվացվում ենք, ջրազրկում է մեր մաշկը: Խոնավությունը պահել և դրա պակասը լրացնել կօգնեն խոնավեցնող դիմակները և գիալուրոնային թթվով միջոցները:
Դեմքի անհստակ ուրվագիծ
30 տարեկանին մոտ մաշում դանդաղում է սեփական կոլագենի և էլաստինի արտադրությունը: Արդյունքում «ջնջվում» է դնչի հստակ ուրվագիծը։ Կոլագենի և էլաստինի արտադրությունն ակտիվորեն խթանում են նիացինամիդով և պեպտիդներով նյութերը: Ինչ վերաբերում է գեղեցկության սրահների պրոցեդուրներին, ապա կարելի է նշել ռադոալիքային լիֆթինի արդյունավետությունը, որը մաշկի ձգման անվտանգ և անցավ մեթոդ է: -0-