Օգնություն օրգանիզմին. խաղողի և հապալասի հրաշագործ հատկությունները

10.06.2018, 18:37
Մրգերն ու բանջարաեղենը բազմաթիվ օգտակար նյութեր են պարունակում, օրինակ, ֆլավոնոիդներ:
Օգնություն օրգանիզմին. խաղողի և հապալասի հրաշագործ հատկությունները
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մրգերն ու բանջարաեղենը բազմաթիվ օգտակար նյութեր են պարունակում, օրինակ, ֆլավոնոիդներ: Ինչպես հայտնի է, ֆլավոնոիդներն օժտված են հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով:

Գիտնականները պարզել են, որ անտոցիաններն (ֆլավոնոիդների տեսակ) ընդունակ են պաշտպանել բջիջները թեթև վնասվածքներից, գրում է versii.com-ը` հղում անելով UPI.com-ին:

Загружается новость ... "Лево"

Գիտափորձին մասնակցել է 463 մարդ: Կամավորների միջին տարիքը կազմել է 44 տարեկան: Մասնագետները գնահատել են մասնակիցների շնչառական համակարգի վիճակը, ինչպես նաև խնդրել են նրանց նկարագրել իրենց սննդակարգը: Տասը տարի անց այդ ամենը կրկնել են: Պարզվել է, որ թոքերի ամենալավ վիճակը եղել է այն կամավորների մոտ, ովքեր մեծ քանակությամբ խաղող և հապալաս են օգտագործել: Վերոնշյալ միրգ-հատապտուղներում մեծ է անտոցիանների պարունակությունը:

Գիտնականները պարզել են` մրգերի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա ընդհանուր առմամբ: Ծխելը միաժամանակ թուլացրել է անտոցիանների էֆեկտը: Փորձագետները խորհուրդ են տալիս միջին տարիքի մարդկանց մրգեր, հատապտուղներ և բանջարեղեն ընդգրկել սննդակարգում: -0-