413.78
4.82
386.17
+15
Եղանակը Երևանում
Հայ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը կարել է կոպերը. ԱՆ-ն պարզաբանում է

17:59
23 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Արդարադատության նախարարությունը մեկնաբանել է նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ինքնավնասման դեպքը։ 

նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ զանգվածային մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի ինքնավնասման դեպքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախությունների և այլ հանցագործությունների կատարման համար նախկինում 11 անգամ դատապարտված, ինչպես նաև ներկայումս 7 քրեական գործով` սուտ մատնության, փախուստի և այլ հանցանքների համար մեղադրվող Հայկ Գալստյանը 2020 թվականի հուլիսի 22-ին քրեակատարողական ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ»` բուժզննության։ 

Հետազոտության արդյունքներով վերջինիս մոտ արձանագրվել են առողջության հետ կապված խնդիրներ, որպիսիք վերացնելու համար անհետաձգելի միջամտության անհրաժեշտություն չի եղել, ինչի պատճառով նա վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ հետագա բուժօգնությունը սահմանված ընթացակարգով կազմակերպելու նպատակով։ 

«Իրեն հիվանդանոցում չպահելը ենթադրաբար պայմանավորելով քրեակատարողական ծառայողների կողմից բուժանձնակազմի նկատմամբ կիրառված ճնշմամբ` Հայկ Գալստյանը, շանտաժային-դեմոնստրատիվ շարժառիթից ելնելով, քրեակատարողական հիմնարկում կարել է աչքերի կոպերը, միաժամանակ հիմնարկի տաքսաֆոնից զանգահարել լրատվամիջոցներից մեկին և ՔԿՀ-ի պետին ու մյուս քրեակատարողական ծառայողներին վերագրել ենթադրյալ չարաշահման դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Загружается новость ... "Лево"
Նույն օրը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարությամբ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Ա.Հարությունյանի գլխավորությամբ կազմակերպվել է դատապարտյալի անձնական ընդունելություն, որի ընթացքում վերջինիս սպառիչ պարզաբանումներ են ներկայացվել բժշկական օգնության ընթացակարգերի մասին, միաժամանակ նրան առաջարկվել է ներկայացնել պաշտոնատար անձանց չարաշահումների վերաբերյալ իրեն հայտնի բոլոր փաստական տվյալները։

Նշվում է, որ Հայկ Գալստյանը հանգամանալից պարզաբանել է ինչպես ինքնավնասման, այնպես էլ քրեակատարողական ծառայողներին ենթադրյալ չարաշահումներ վերագրելու իր շարժառիթները` հայտարարելով, որ առերևույթ հանցանքների հատկանիշներ պարունակող արարքների մասին իրականում որևէ փաստական տվյալ չունի և իր հայտարարությունները պայմանավորված են եղել բացառապես իրեն տրամադրվող բժշկական օգնության գործընթացի կազմակերպման ձգձգումներով։ 

«Նույն օրը Հայկ Գալստյանն անձամբ քանդել է կոպերի կարերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել